20

Տարվա փորձառություն

100

Եվ ավելի բանաստեղծություն

10,000

Եվ ավելի ուսանող

Ruben Karoyan

Ռուբեն Կարոյան

Ես Ռուբենն եմ։ Ունեմ տեքստային կամ նամակային բանակցությունների ավելի քան 18 տարվա փորձառություն, որից 7 տարին պատասխանատու եմ եղել բարդ հաճախորդների հետ աշխատելու և նրանց հետ հաջողակ բանակցություններ վարելու գործում։
Հոդվածներս հրապարակվում են տարբեր կայքերում՝ 2012 թվականից։ Նույն թվականին հրավիրվել եմ համագործակցության Հայաստանում հայտնի քրիստոնեական կայքերից մեկում՝ որպես հոդվածագիր։ Կարճ ժամանակ անց կայքում գործում էի, որպես խմբագրական խորհրդի անդամ։ Վարում էի նաև իմ սեփական բլոգը կայքում։ Ավելի քան 100 բանաստեղծության հեղինակ եմ, որոնցից մի քանիսը հրատարակվել են տարբեր ժողովածուներում, ասմունքում են տարբեր հարթակներում՝ սկսած դպրոցական միջոցառումներից մինչև պետական մակարդակի գրական երեկույթներ Հայաստանում և սփյուռքում։
2014 թվականին Եվրոպայի հայ գործընկերոջիցս ստացել եմ առաջարկ՝ հիմնելու երիտասարդական, հայալեզու կայք, որն ուներ կրթական ուղղվածություն։
2015 թվականին հիմնադրեցինք YerevanStyle.com կայքը, որում, բացի հիմնադիր-տնօրենի պարտականություններից, տարբեր ժամանակներում իրականացրել եմ նաև HR-ի և գլխավոր խմբագրի գործառույթներ։
«Հայկական PR ասոցիացիայի» անդամ եմ՝ որպես PR մասնագետ։
Տարբեր ժամանակներում բազմաբնույթ աշխատանքներս ուղղակի կամ անուղղակի կերպով կապ են ունեցել մարդկանց հետ շփման, կոնֆլիկտների կամ կոնֆլիկտածին իրավիճակների լուծման հետ՝ տեքստային բանակցությունների ճանապարհով։
2019 թվականին հիմնել եմ HRKaroyan ընկերությունը, որը զբաղվում է աշխատաշուկային կրթելով և հնարավորության դեպքում, նրանց աշխատանք գտնելով։ HRKaroyan ընկերությունը իրականացնում էր նաև անհատական քասթինգներ (Headhunting), գործատուի պատվերով, սակայն համաճարակի պատճառով այն դադարեցրեցինք՝ անցնելով առցանց ռեժիմի։
2019 թվականից իրականացնում ենք քոփիռայթինգի դասընթացներ, որը Հայաստանում առաջին դասընթացն է վաճառող տեքստերի թեմայով։ Մեր դասերին և թրեյնինգներին մասնակցել են ավելի քան 1500 հոգի, որոնց թվում Ֆինանսական ակադեմիայի, ՀՊՏՀ, ԵՊՀ և այլ բուհերի ուսանողներ, SMM մասնագետներ, մարքեթոլոգներ, վաճառքի մասնագետներ։
Դասընթացի ավարտին սովորողները ստանում են մասնակցության հավաստագիր և դառնում «Քոփիռայթինգ ակումբի» անդամ, որը Հայաստանում առաջին ակումբն է վաճառող տեքստերի դասընթացն անցածների համար։
2020 թվականին իմ երազանքները սկսվեցին կատարվել։ Երազում էի օգտակար լինել իմ գործով հայ ազգին։ Իրականացրեցինք անվճար դասընթացներ զոհված զինվորի ընտանիքի անդամների համար։ Իրենք այն ընտանիքներն են, որոնց առաջ ինձ միշտ պարտական եմ համարում։
2021 թվականին՝ անվճար դասընթացներ, վերջին 1 տարվա ընթացքում զորացրված զինվորների համար։ Հաջորդն իրականացրեցինք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
2022 թվականին հերթը մարզերում և սահմանամերձ գյուղերում բնակվող, տաղանդավոր և կրեատիվ երիտասարդներինն էր։
2022-ի գարնանը, մայիսի 5-ին տեղի ունեցավ առաջին գրքիս՝ «Copywռայթինգ 5օրում»-ի շնորհանդեսը, որի մասին համացանցում լուրը հայտնվելուն պես, 24 ժամում սպառվեց տպաքանակի 40%-ը։ Մնացած 3 շաբաթների ընթացքում գրքի նախավաճառքը գրանցեց անսպասելի արդյունքներ՝ սպառելով ամբողջ տպաքանակը, նախքան գիրքը կմտներ տպարան։ Ի դեպ սա հայալեզու առաջին ձեռնարկն է վաճառող տեքստերի և տեքստային բանակցությունների մասին։

Իմ մասին